211652_close_icon

Հարձակվել են Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա

views-count1405 դիտում article-date 17:48 02-07-2023
Հարձակվել են Հաագայում Բելառուսի դեսպանատան վրա, դիվանագիտական ​​ներկայացուցչության պատուհանները կոտրել են, պատերը ներկել են գրաֆիտիներով, դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»ի թղթակիցը։

Նշվում է, որ դեպքը տեղի ունեցել այս գիշեր, անհայտ անձինք հարձակվել են դեսպանատան վրա՝ սև ու կարմիր գույնով գրաֆիտիներ նկարելով շենքի վրա։

Դեսպանատան աշխատակիցներն այժմ մաքրում են շենքի պատերը գրաֆիտիներից։ Ինչպես գործակալությանը հայտնել է աշխատակիցներից մեկը, ոստիկանությունը բերման է ենթարկել կասկածյալին, կատարվում է հետաքննություն։

Նմանատիպ նյութեր