211652_close_icon
views-count2509 դիտում article-date 17:05 02-07-2023

ԳԹԿ կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները․ դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ուսուցիչներ, հատկապես՝ դասվարներ, տեղեկացնում եմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվել են կամավոր ատեստավորման ուղեցույցները։

Քանի որ հարցերը հատկապես շատ էին դասվարների ատեստավորման վերաբերյալ, մեկնաբանության մեջ հղմամբ տեղադրում եմ տարրական մանկավարժություն և մեթոդիկա ուղղությամբ ատեստավորման ուղեցույցը՝ դասվարների համար։

Մյուս առարկաների ուղեցույցները նույնպես տեղադրված են։ Հիշեցնեմ, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում տեղադրված են նաև նախորդ տարիների առարկայական թեստերը։

Ծանոթացեք, դիմեք։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»։

Նմանատիպ նյութեր