1219 դիտում
22:41 01-07-2023
Հայաստանը մեծ ակնկալիքով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը շեշտում է Եվրոպական միության խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև մեծ ակնկալիքներով սպասում է ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնած Իսպանիայի հետ համագործակցությանը։ Այս մասին Թվիթերում գրառումներ է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
«Իսպանիայի կողմից ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելու հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք ընդհանուր օրակարգի ընդլայնմանը, որն ուղղված է ԵՄ-ի հետ արդեն իսկ սերտ գործընկերության խորացմանը, տարածաշրջանային կայունությանն ու կայուն զարգացմանը նպաստելուն, և այդ նպատակներին հասնելու համար՝ Հայաստան-Իսպանիա երկկողմ համագործակցության ամրապնդմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունում։
Անի Բադալյանը նաև ընդգծել է այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են Շվեդիայի՝ ԵՄ խորհրդի 6-ամսյա նախագահության ընթացքում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին հանդիպումը, ինչպես նաև՝ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գործունեության մեկնարկը։
Իր հերթին, ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնած Իսպանիան հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է հրավիրելու Արևելյան գործընկերությանը, ինչպես նաև կազմակերպելու է Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում։
Հենց այս գագաթնաժողովի ընթացքում էլ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նմանատիպ նյութեր
1582 դիտում
15:39 29-01-2019
ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է խոչընդոտների վերացումը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
826 դիտում
09:54 02-07-2023
Հայաստանն անհամբեր սպասում է Իսպանիայի հետ ընդհանուր օրակարգի ընդլայնմանը. ԱԳՆ խոսնակ
Այս բաժնից
2776 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը