«Պրիգոժինը պոտենցիալ շատ վտանգավոր կենդանի է». բրիտանացի փորձագետը կանխատեսել է Պրիգոժինի ապագան
Վագների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը կրկին կարող է օգտակար լինել Կրեմլին՝ որպես հատուկ գործիք։ Բրիտանացի ռազմական փորձագետ Շոն Բելի կարծիքով, այս անգամ Վլադիմիր Պուտինը կարող է նրան օգտագործել Բելառուսին հպատակեցնելու իր ծրագրերում։ Գրում է Unian-ը։
Նա նշել է, որ «Պրիգոժինը պոտենցիալ շատ վտանգավոր կենդանի է», ուստի Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է չափազանց զգույշ լինի։
«Պուտինն ավելի լայն հավակնություններ ունի հնազանդեցնելու Բելառուսին, և կա պոտենցիալ, որ Պրիգոժինը կարող է օգտակար լինել Պուտինին, երբ դա պահանջվի»,- ասել է Բելը:
Վերլուծաբանը կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Պրիգոժինի գործունեությունը Բելառուսում «համեմատաբար զսպված» կլինի։ Պատճառն այն է, որ բելառուսների մեծ մասն ակնհայտորեն չի ցանկանում որևէ առնչություն ունենալ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ:
«Չի բացառվում, որ Պուտինը, վերացնելով Պրիգոժինից եկող ուղղակի սպառնալիքը, ստիպեց վերջինիս Ուկրաինայի դեմ գործողություններ ծավալել Բելառուսի տարածքից: Սակայն եթե Լուկաշենկոն վարձկաններին Ուկրաինայի վրա հարձակման հարթակ տրամադրի, դա կարող է գնահատվել որպես չհրահրված էսկալացիա և Բելառուսը կներքաշի պատերազմի մեջ»,- նշում է փորձագետը։