211652_close_icon

Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով Եվրոպայում է

views-count925 դիտում article-date 15:13 01-07-2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով Եվրոպայում է։ Այս մասին հայտնել է  քաղաքական ուժի մամուլի ծառայությունը։ 

«Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային  հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։

Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հետ։ 

Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և  Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր»,- հայտնել է կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր