211652_close_icon

Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները տեղափոխելու շուրջ կառավարությունը շարունակում է բանակցությունները․ Գուրգեն Ներսիսյան

views-count1099 դիտում article-date 20:35 30-06-2023
Այսօր մասնակցել եմ 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հողարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների ցանկությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ Կառավարությունը շարունակում է բանակցությունները ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:

Ա.Աբգարյանի, Գ.Բալայանի, Ս.Թորոսյանի և Ե.Թադևոսյանի անձնազոհությունը չի մոռացվելու, իսկ նրանց ընտանիքները լինելու են պետության և հանրության հոգածության ու պաշտպանության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր