211652_close_icon
views-count904 դիտում article-date 13:39 30-06-2023

Ամերիաբանկի բացասական հեռանկարը․ ինչպիսի գովազդային նյութ չի կարելի գրել․ Oragir.News

Իրեն Հայաստանի թիվ 1 բանկ համարող Ամերիաբանկը երեկ մի ուշագրավ գովազդային նյութ է հրապարակել, որում ասվում է, որ Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն: Գրում է ORAGIR.NEWS-ը։

Այս հաղորդագրությունը որևէ հասկանալի ինֆորմացիա շարքային քաղաքացիների համար չի պարունակում։ Փոխարենը՝ մենք տեղեկանում ենք, որ նախկին հեռանկարը բացասական է եղել։

Հարց է առաջանում՝ իսկ ինչու չէին ասում, որ բացասական է հեռանկարը, թե վատ բաներից չեն սիրում խոսել։

Երկրորդ հարցը՝ իսկ էլ ինչն է բացասական, գուցե էլի ինչ-որ հեռանկարներ, ցուցանիշներ կան բացասական և գուցե արժե այդ մասին ասել ՀՀ քաղաքացիներին, որոնք բանկերի գերի են այսօր, մեկը վարկ ունի, մյուսը՝ ավանդային հաշիվ և այլն։

Մի խոսքով, հաղորդագրություն, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր