1618 դիտում
18:09 19-08-2024
Կարելի էր ոչ թե երգեր գրել Երևանի մասին, այլ երևանյան մշակույթը այլ կարևոր շուկաներ արտահանել. Վիկտոր Մնացականյան. News.am
Երևանի քաղաքապետարանի կարգադրությունը, ըստ որի՝ մայրաքաղաքի տոնին նվիրված 15 հին ու սիրված երգերի նոր ձայնագրության ու նոր երգի համար բյուջեից ծախսվելու է 180 հազար դոլար, քննադատությունների ալիք է բարձրացրել։
News.am-ի հետ զրույցում Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, թե գաղափարը վատը չէ, սակայն այլ բան է, թե իրականում որքան արժե գյուրաքանչյուր երգի վերաթողարկումը։
«Դա հարկարոր է ձայնագրման ստուդիաներից ճշտել, մասնագետներն ավելի հստակ կասեն։ Սակայն, հաշվի առնելով, թե որքան գումար են ծախսում ծառ գնելու, փողոցներն ասֆալտապատելու, բորդյուր սարքելու համար, և քանի որ նույն մարդիկ են այդ ամեն ինչի գլխին կանգնած, իսկ Երևանի քաղաքապետարանում էլ անտերուդուզ վիճակ է, համոզված եմ՝ կա՛մ կասկածելի կոռուպցիոն ռիսկ կա, կա՛մ էլ գումարի կեսն ուղղակի կորելու է»,–ասաց նա։
Վիկտոր Մնացականյանի խոսքով, Երևանը մրցակցային քաղաք դարձնելու համար հարկավոր է երկու բան անել՝ այնպես անել, որ Երևանը աշխարհի մշակույթային քարտեզում լինի և դառնա կանաչ քաղաք։
«Բայց արդյո՞ք այդ երգերով մենք աշխարհին ներկայանում ենք, թե ուղղակի թարմացնում ենք երգերը։ Ես շատ կուզեի, որ այդ գումարը հատկացվեր և այդ երգերը երգեին այլազգի երգիչներ, կամ երգերից մեկը դառնար հոլիվուդյան ֆիմլի սաունդթրեք, այսինքն մենք այդ երգերն օգտագործեինք որպես փափուկ ուժ։ Թուրքիան փափուկ ուժով մեզ ուղղակի սատկացնում է։ Իր սերիալներում հայկական գորգեր է դնում, ասում է՝ թուրքական են։ Կարծում եմ՝ կարելի էր ոչ թե գումար հատկացնել և երգեր գրել Երևանի մասին, այլ Երևանյան մշակույթը այլ կարևոր շուկաներ արտահանել»,–պարզաբանեց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։
Նրա խոսքով, վերջերս քաղաքապետարանը մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ էր ծախսել Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում անգլիական ազգային բալետի՝ «Ժիզել»–ի երկու ներկայացման համար։
«Պատկերացնո՞ւմ եք, այդքան գումարով ինչքան բան կարող էինք անել։ Իմաստը ո՞րն էր՝ միլիոն երկու հարյուր հազար դոլար ծախսել երկու ներկայացման համար ու տոմսերի 30 տոկոսը չկարողանալ վաճառել։ Եթե լավ բան են անում, թո՛ղ ծախսեն այդ գումարը, բայց հանրային վերահսկողություն է պետք։ Բացի այդ, գեղագիտական խորհուրդ է պետք նման դեպքերի համար։ Ինչի՞ պիտի մշակույթի վարչության պետը որոշի հարկատուների գումարը՝ միլիոն երկու հարյուր հազար դրամը ծախսել դրա վրա»,–պարզաբանեց Վիկտոր Մնացականյանը։

Նմանատիպ նյութեր
10845 դիտում
23:49 07-08-2017
Ծխախոտ գովազդողներին պետք է պարտադրել իրենց հաշվին կարևոր ազգային ծրագրեր ֆինանսավորել. Վիկտոր Մնացականյան. Tert.am
10249 դիտում
23:52 26-10-2019
Վիկտոր Մնացականյան. Հայկ Մարությանի հետ ընդհանրապես գժտություն չի եղել, նա իմ ընկերն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Այս բաժնից
802 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
1300 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2692 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում