1093 դիտում
12:07 30-06-2023
Երկրորդ համաշխարհայինի հայազգի մոռացված հերոսները. համաժողով ՊՆ պատմության թանգարանում
Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:
«Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։
Ներկաները նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին:
Համաժողովի ընթացքում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն անդրադարձել են Երկրորդ աշխարհամարտին հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացրել չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջեր ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքներ։
Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն։
Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն»։

Նմանատիպ նյութեր
1135 դիտում
17:02 06-05-2015
70 տարի անց ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձնում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ երկրից դուրս բերված կտավները
4486 դիտում
20:42 27-02-2017
Երկրորդ համաշխարհայինի գերիները նպաստ ստանալու համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը
Այս բաժնից
571 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
874 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1879 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է