934 դիտում
13:05 29-06-2023
Բադասյանը Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ամենամյա Ընդհանուր համաժողովին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը, հունիսի 27-ից 29-ը, Թբիլիսիում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) ամենամյա գլխավոր միջոցառմանը՝ ՀՄՆԿ 27-րդ Ընդհանուր համաժողովին։
ՊԵԿ-ը հայտնում է, որ ընդհանուր համաժողովն այս տարի անցկացվում է «Միջազգային հարկման համակարգի փոխակերպումը և հարկային մարմինները» խորագրի ներքո, որի ընթացքում քննարկվում են IOTA-ի կառավարման հետ կապված վարչական հարցեր և հարկային ոլորտի մասնագիտական թեմաներ։
Համաժողովի ընթացքում մասնակիցները հավանություն են տվել կազմակերպության 2022 թվականի գործունեության, ֆինանսական և աուդիտորական հաշվետվություններին։ Քննարկման արդյունքներով հաստատվել է նաև IOTA-ի կողմից 2024 թվականի միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է տարվա ընթացքում կազմակերպել լավագույն փորձի բացահայտման և փոխանակման մոտ երկու տասնյակ տարբեր ձևաչափերով դասընթացներ, վեբինարներ, համընդհանուր և տարածաշրջանային կոնֆերանսներ։ Գալիք տարվա համար ՀՄՆԿ Գործադիր խորհրդի անդամներ են վերընտրվել Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի և Վրաստանի հարկային մարմինները, իսկ Ավստրիայի հարկային մարմնի ներկայացուցիչը հաստատվել է կազմակերպության աուդիտորական թիմի կազմում՝ երկամյա ժամկետով։
Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել «Հարկային մարմիններում ընթացող թվային էվոլյուցիայի ընթացքը և դրա ազդեցությունը միջազգային հարկման համակարգի վրա», «Բլոքչեյն տեխնոլոգիաների և համագործակցային տնտեսության առաջացրած դժվարություններն ու հնարավորությունները միջազգային հարկման համար» և մի շարք այլ արդիական թեմաներով խորհրդակցություններ։ Անցկացվել է նաև «Թվային փոխակերպումը՝ գործնականում» ՀՄՆԿ ՏեքԷքսպո ցուցահանդեսը, որին ՀՄՆԿ անդամակցող հարկային մարմինները հանդես են եկել թվային ոլորտում իրենց նորարարություններով։
Համաժողովին ՀՄՆԿ նախագահությունը պաշտոնապես փոխանցվել է Հունգարիայի հարկային մարմնի ղեկավարին։ ՀՄՆԿ հաջորդ տարվա Ընդհանուր համաժողովն անցկացվելու է Հունգարիայում։

Նմանատիպ նյութեր
1171 դիտում
17:36 25-05-2016
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է ամենամյա բազմազգ համաժողովին
1048 դիտում
15:51 25-04-2023
Բադասյանը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության կողմից կազմակերպվող համաժողովին
Այս բաժնից
739 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
850 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին