1078 դիտում
17:27 28-06-2023
Ուկրաինայի հաղթանակը նոր ուժ է Հարավային Կովկասի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սահմանադրության օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել Գերագույն ռադայում, գրում է 24tv.ua-ն:
Նա նշել է, որ Ուկրաինայի հաղթանակը ռուսական բոլոր զորամասերի, վարձկանների և զինյալների վտարումն է երկրի ամբողջ տարածքից, բոլոր գերիների և տեղահանվածների վերադարձը, ինքնիշխանության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
«Ուկրաինան ինքն է դաշինքներ ընտրելու իր և իր ապագայի համար։ Ակնհայտորեն Եվրամիությունում, ակնհայտորեն ՆԱՏՕ-ում... Ուկրաինան երբեք չի համաձայնի սառեցված հակամարտության որևէ տարբերակի», - ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան աշխարհի բոլոր մյուս ժողովուրդներին կօգնի խաղաղության իր բանաձևով։
«Ուկրաինայի հաղթանակն անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնման երաշխիք է Մոլդովայի, Վրաստանի, նոր ուժ Հարավային Կովկասի, կամք և խաղաղություն Բելառուսի, էներգիա՝ բալթյան-սևծովյան առանցքի, անվտանգության երաշխիք և մանիպուլյացիաներից պաշտպանություն ամբողջ Կենտրոնական Ասիայի, շանս Մերձավոր Արևելքի համար, երաշխիք, որ աֆրիկյան երկրները կդադարեն թալանվել ռուսների կողմից», - ասել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր
940 դիտում
18:54 21-05-2024
Սիմոնյանը Ուկրաինայի Ռադայի նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային վիճակը
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
670 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին