Դուդան չհայտարարված այցով ժամանել է Կիև
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չորեքշաբթի՝ հունիսի 28-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիեւ։ Նա Ուկրաինայում բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու հետ, մասնավորապես՝ Վիլնյուսում ՆԱՏՕ գագաթաժողովի վերաբերյալ։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է Լեհաստանի նախագահի գրասենյակը։
«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկումները կապված են Ուկրաինայի Սահմանադրության օրվա միջոցառումների, ինչպես նաեւ ճակատում ընթացիկ իրավիճակի հետ, այդ թվում Զապորոժիեի ԱԷԿ-ում ռուսական ահաբեկչության սպառնալիքի վերաբերյալ։ Կքննարկվի նաեւ ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովին պատրաստվելու հարցը»,- նշվել է հաղորդագրությունում։