211652_close_icon
views-count1558 դիտում article-date 10:28 28-06-2023

Հայտնի են Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝

Արմո Աբգարյանը,

Սամվել Թորոսյանը, 

Երվանդ Թադևոսյանը,

 Գագիկ Բալայանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Նմանատիպ նյութեր