Պուտինը ռազմական հանցագործ չէ․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ չի համարում եւ կարծում է, որ Ուկրաինան այլեւս չի կարող համարվել ինքնիշխան պետություն։
Լրագրողի հարցին՝ կկալանավորեր արդյոք Հունգարիան Պուտինին երկիր այցելելու դեպքում, Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայն, Օրբանն ասել է, որ Պուտինը դեռ չի ծրագրում Հունգարիա այցելել, հետեւաբար այդ մասին կարելի է միայն հիպոթետիկ խոսել։
Հստակեցմանը՝ արդյոք նա Պուտինին ռազմական հանցագործ համարում է, Օրբանն ասել է․ «Ոչ, ինձ համար նա ռազմական հանցագործ չէ»։
Նրա խոսքով՝ պատերազմական հանցագործությունների մասին կարելի է խոսել պատերազմից հետո։