211652_close_icon
views-count1021 դիտում article-date 12:36 27-06-2023

Քոչարյանն ու Հեյդար Ալիևը վրանի տակ քննարկել են Մեղրիի փոխանակման հարցը, Վաղարշակ Հարությունյանն է ասել․ Փաշինյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում հայտարարել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի Սադարակի բանակցություններում։

Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի փոխանցմամբ՝  Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Քոչարյանն իրեն ասել է, թե Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետևյալն էր ներկայացնում․ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և Լաչինը՝ փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ստանա Նախիջևանի հետ։

««Առավոտ» օրաթերթում հրապարակում է եղել այն մասին, որ Վարդան Օսկանյանը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է,  որ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը, Ղարաբաղի հետ տրվում էր Հայաստանին»,- հրապարակված հոդվածը մեջբերեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր