211652_close_icon
views-count28589 դիտում article-date 11:30 27-06-2023

Ավտովթար Ձորաղբյուրում․ ճակատ-ճակատի բախվել են ACBA բանկի Renault-ն ու Nissan-ը. կան վիրավորներ․ պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 3-րդ փողոցի խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Renault և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից երկրորդական փողոցից գլխավոր փողոց մտնելու ժամանակ Nissan-նի և Renault-ի վարորդների համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Opel-ի վարորդը պետք է զիջեր նրանց, սակայն դա չի կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճատ։ Դեպքի վայրում է նաև վթարային իրավիճակ ստեղծած Opel-ը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր