211652_close_icon

Վարչապետի մասնակցությամբ շարունակվում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը

views-count943 դիտում article-date 10:04 27-06-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստը:

Սա հունիսի 20-ին վարչապետի մասնակցությամբ անցկացված նիստի շարունակությունն է: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրել էր զեկույց՝ պատերազմի վերաբերյալ: 

Նիստն անցկացվում է դռնբաց ռեժիմով:  Վարչապետ Փաշինյանն է ցանկություն հայտնել, որ քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունը լինի հրապարակային: Քննիչ հանձնաժողովի մինչև այժմ անցկացված մնացած բոլոր նիստերը՝ հրավիրված ներկա և նախկին պաշտոնյաների, զինվորականների մասնակցությամբ, անցկացվել են դռնփակ:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեռ հունիսի 20-ի նիստից առաջ հայտարարել էին, որ չեն մասնակցելու վարչապետի մասնակցությամբ անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր