673 դիտում
20:48 26-06-2023
Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի դեսպանի հետ է հանդիպել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմաոլորտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, որը նպաստում է դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք այլ ծրագրեր:
Ժաննա Անդրեասյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թ. Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրերի շրջանակում Հայաստանը մասնակցել է Փարիզի Սինեմատեկում անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնին, որտեղ ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Դուստր», «Տունը հրաբխի վրա» և «Երկիր Նաիրի» ֆիլմերը: Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի«Կաննի դասականներ» բաժնում ցուցադրվել է հայկական կինոժառանգության բացառիկ նմուշներից՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» վերականգնված ֆիլմը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում և Հայաստանում Շ. Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող «Հայաստան. մշակութային ժառանգության պահպանում, արժևորում և մասնագետների պատրաստում» ծրագրին:
Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
655 դիտում
19:24 13-11-2023
Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
1258 դիտում
17:11 02-02-2021
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
553 դիտում
21:23 02-05-2024
Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան
580 դիտում
20:30 02-05-2024
Տավուշում մարդիկ ձերբակալվել են ոստիկանության ծառայողի պահանջը չկատարելու համար․ ՄԻՊ