1447 դիտում
11:07 25-06-2023
Ո՞վ է «Վագներ» վարձկանների ղեկավար Եվգենի Պրիգոժինը․ «Ամերիկայի ձայն»
Վագներցիների առաջնորդ Եվգենի Պրիգոժինը շաբաթ օրը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքը ռազմական ղեկավարությանը հեռացնելու փորձի շրջանակներում, ինչը, ըստ իշխանությունների, զինված ապստամբություն էր: Այնուհետև, նա հայտարարեց, որ դադարեցնում է առաջխաղացումը դեպի Մոսկվա ու վերադառնում իր խմբի հետ դաշտային ճամբարներ: Գրում է «Ամերիկայի ձայնը»։
Ստորև ներկայացնում ենք մի քանի փաստեր գործարարի և Wagner Group-ի հիմնադիրի մասին։
* Հանրության հետ հաղորդակցման ժամանակ ագրեսիվ վարքագծով, սափրած գլխով, անպարկեշտ բառապաշարով աչքի ընկած ու առաջնագծում հաճախակի երևացող՝ Պրիգոժինը պատերազմի ամենաերևացող դեմքերից մեկն է, ով հավաքագրել է հազարավոր ռուս կալանավորներին՝ պատերազմելու Վագների շարքերում: Նա բացահայտ հակամարտության մեջ է ՌԴ պաշտպանության նախարարության հետ ռազմական ծրագրերի և զինամթերքի մատակարարումների հարցերի վերաբերյալ։
* 62-ամյա Պրիգոժինը տասնամյակներ շարունակ հայտնի է որպես «Պուտինի խոհարար», քանի որ իր ընկերությունը Կրեմլից ստացել է սննդի բազմաթիվ պայմանագրեր: Անհասկանալի է, թե ինչպիսիբնույթ են կրում նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները, բայց նրանք ճանաչում են միմյանց, երկուսն էլ ծնվել և մեծացել են Սանկտ Պետերբուրգում:
* 1980-ականներին երկարատև բանտարկությունից հետո Պրիգոժինը սկսեց իր հայրենի քաղաքում հոթդոգներ վաճառել: Շուտով նա բաժնեմաս ձեռք բերեց սուպերմարկետների ցանցում, և ի վերջո բացեց իր սեփական ռեստորանը և սննդի մատակարարման ընկերությունը:
* Նրա ռեստորանը համբավ ձեռք բերեց իր համեղ ուտելիքի պատճառով և շուտով սկսեց հյուրընկալել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ այդ օրերին Պետերբուրգի փոխքաղաքապետ Պուտինին:
* Այնտեղից Պրիգոժինի սննդի Concord ընկերությունը սկսեց ստանալ պետական մատակարարումների գծով պայմանագրեր՝ իր գործունեությունը հասցնելով շատ ավելի մեծ մակարդակի:
Անցյալ սեպտեմբերին Պրիգոժինը խոստովանեց, որ մասնավոր զորախումբը հիմնվել է 2014 թվականին, երբ Ռուսաստանը Ղրիմը միացրեց Ուկրաինային: Դա նրա առաջին հրապարակային հաստատումն էր մի կապի մասին, որը նա նախկինում հերքել էր և դատի էր տվել լրագրողներին այդ հաղորդման համար: Վագները, ի թիվս այլ երկրների, մասնակցել է Լիբիայում, Սիրիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Մալիում ռազմական գործողություններով:
* Խումբը նաև աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի կողմից աջակցվող անջատականներին, ովքեր 2014 թվականին գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանի մի մասը:
* Անցյալ ամիս խումբը գրավեց արևելյան ուկրաինական Բախմուտ քաղաքը պատերազմի ամենադաժան մարտերից հետո: Հարձակման ընթացքում, սակայն, Պրիգոժինը կոտրեց բազմաթիվ տաբուներ Պուտինի խիստ վերահսկվող քաղաքական համակարգում՝ Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին հնչեցնելով բազմաթիվ մեղադրանքներ:
* Այնուհետև Պրիգոժինը տեսանյութ հրապարակեց՝ շնորհակալություն հայտնելով Կրեմլին, սակայն շարունակեց մեղադրել Պուտինի բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ենթադրյալ դավաճանության մասին:
* Պրիգոժինի ամենահիշարժան տեսանյութը հրապարակվել է մայիսի 5-ին, ուր նա զոհված վագներականների ֆոնին, մեղադրեց Շոյգուին և Գերասիմովին, թե իբր նրանք զոհվել են վերջիններիս պատճառով՝ զինամթերքի բացակայության արդյունքում:
* Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են կիրառել Պրիգոժինի նկատմամբ Վագներում նրա դերի համար: Նրանք նաև մեղադրում են նրան տրոլների ֆերմայի ֆինանսավորման մեջ, որը հայտնի է որպես Ինտերնետ հետազոտությունների գործակալություն, որը Վաշինգտոնի կարծիքով փորձել է ազդել ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա:

Նմանատիպ նյութեր
1765 դիտում
14:17 24-06-2023
Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը
1264 դիտում
18:22 28-07-2024
Մալիում հայտարարում են «Վագներ»-ի վարձկանների սպանվելու մասին
6175 դիտում
10:06 24-02-2018
Փաստերը վկայում են Վագներ ընկերության և ռուսական պետական մարմինների կապի մասին. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1252 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
961 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
835 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ