211652_close_icon

ISW-ն պատմել է, թե ինչու Պրիգոժինը դադարեցրեց Ռուսաստանում ռազմական ապստամբությունը

views-count1603 դիտում article-date 09:30 25-06-2023
«Վագներ» ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը վստահ էր, որ իր ընկերությունը որպես անկախ ուժ պահելու միակ միջոցը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հակադրվելն է, բայց նա գերագնահատեց իր հեռանկարները։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) նոր վերլուծության մեջ։ Գրում է Unian-ը։

Վերլուծաբանները նշեում են, որ Պրիգոժինը դիտարկում էր պաշտպանության նախարարության կողմից հուլիսի 1-ին սահմանված՝ անվերահսկելի զինված միավորումներն օրինականացնելու վերջնաժամկետը, այդ թվում՝ Վագների նկատմամբ վերահսկողությունը, որպես էքզիստենցիալ սպառնալիք իր քաղաքական (և, հնարավոր է, անձնական) գոյատևման համար:

Ուստի նա որոշեց ռիսկի դիմել՝ օգտագործելով իր ուժը՝ փորձելով փոխել պաշտպանության նախարարության ղեկավարությունը և ամբողջությամբ չկորցնել «Վագներ» ընկերությունը։ Ինստիտուտի վերլուծաբանները խոստովանել են, որ Պրիգոժինը ծրագրում էր այս ապստամբությունը, ինչի մասին են վկայում «Վագներ» ընկերության համակարգումն ու արագությունը, սակայն ISW-ն դեռ չի հաստատել այս վարկածը։

ISW-ի փորձագետները նշել են, որ Պրիգոժինի միակ իրական հույսը տևական հաջողության հասնելն էր, այն է՝ ապահովել պաշտպանության նախարարության զիջումը, սակայն նա դա չարեց:

«Պրիգոժինի ապստամբությունն էլ ավելի խաթարեց նրա նկատմամբ վստահությունը ծայրահեղ ազգայնական համայնքում, Ռուսաստանի կառավարությունում և հենց «Վագներ»-ում», - հայտարարել են փորձագետները։

Ինստիտուտը նշում է, որ Պրիգոժինը նաև զայրացրել է Վագների շատ աշխատակիցների և այս ընկերությանը համակրող ծայրահեղ ազգայնականների՝ չավարտելով Մոսկվայի դեմ երթի փորձը: 

Բացի այդ, վերլուծաբանները նշել են, որ Լուկաշենկոյի և Կրեմլի հետ Պրիգոժինի ձեռք բերած համաձայնությունը կվրդովեցնի «Վագներ»-ի անձնակազմին, քանի որ վերջ դրեց վարձկան առաջնորդի ջանքերին՝ պաշտպանելու նրանց պաշտպանության նախարարությունից:

Նմանատիպ նյութեր