211652_close_icon
views-count1276 դիտում article-date 22:04 24-06-2023

Այսօր մեր խնդիրն է չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը․ Սամվել Կարապետյանի կոչը

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կոչ է արել չտրվել սադրանքների և չպառակտել հասարակությունը։

«Այսօր մեր խնդիրն է չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողությունը եւ շարունակել աշխատանքը՝ յուրաքանչյուրն իր տեղում։

Այսօր մենք ունենք նոր մարտահրավեր, նոր սպառնալիք, որը ծառացել է Ռուսաստանի առջեւ։ Մենք պետք է թույլ չտանք կործանել այն, ինչը կառուցել ենք եւ այսքան բարդ ստեղծել ենք տարիներ շարունակ։

Ռուսաստանի ժողովուրդն ուժեղ եւ իմաստուն է, եւ ես վստահ եմ, որ անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ։ Հենց այդ պատճառով այսօրվա իրադրությունում պետք է լինել համախմբված, եւ միայն այդ ժամանակ մենք կհաղթահարենք ամեն դժվարություն»։

Նմանատիպ նյութեր