211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:39 22-06-2023

Փաշինյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լաուրա Քելլիին և Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վերներդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լաուրա Քելլիին և Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վերներդին: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Վարչապետը բարձր է գնահատել Կանզաս նահանգի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով և վստահություն հայտնել, որ տիկին Քելլիի այցը նոր ազդակ կհաղորդի փոխգործակցությանը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են տնտեսության, գյուղատնտեսության և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Լաուրա Քելլին շեշտել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր