Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակները պետք է բարձրացվեն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում 2023 թվականի հուլիսի 1-ից կրկին կբարձրացվեն կենսաթոշակները։
«Մենք ասում ենք, որ նախորդ տարի Հանրապետությունում կենսաթոշակները բարձրացրել ենք 2 անգամ։ Բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք 3 անգամ՝ գումարած նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը։ Հույս ունեմ, որ չենք մոռացել, և ևս մեկ անգամ կենսաթոշակները հուլիսի 1-ից պետք է բարձրացնել»,- ասաց Փաշինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը իր հերթին նշեց, որ հաջորդ նիստին մանրամասն կներկայացնեն նախագիծը։