211652_close_icon
views-count781 դիտում article-date 18:51 21-06-2023

Երևան է ժամանել Կանզասի նահանգապետ Լորա Քելին. հանդիպումներ են նախատեսված ՀՀ պաշտոնատար անձանց հետ

Կանզասի նահանգապետ Լորա Քելին ժամանել է Երևան։ Այս մասին հատնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Նահանգապետ Քելին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու նահանգային գործընկերության նախաձեռնության շրջանակում Կանզասի և Հայաստանի միջև փոխգործակցության ծրագրի 20-ամյա հոբելյանը նշանավորող միջոցառումներին։

Կանզաս նահանգի և Հայաստանի միջև փոխգործակցության ամրապնդման հեռանկարները քննարկելու նպատակով նահանգապետ Քելին կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, զինված ուժերի ներկայացուցիչների, գործարար համայնքի հետ և կայցելի Հայաստանի ազգային  ագրարային համալսարան։

Նմանատիպ նյութեր