643 դիտում
11:25 21-06-2023
ԿԳՄՍ նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է բուհերում պորտուգալերենի ուսուցման հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:
Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև քննարկվում են բարձրագույն կրթության, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառներում համագործակցության մասին հուշագրերը:
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ-բրազիլական համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կստանան:
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Դեսպանը ներկայացրել է հնարավոր համագործակցությանն առնչվող ուղղություններն ու ծրագրերը՝ կրթական փոխանակումների, բուհերում բրազիլական պորտուգալերենի ուսուցման, հայ-բրազիլական մշակութային կապերի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացման համատեքստում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Նմանատիպ նյութեր
1243 դիտում
20:56 03-11-2022
Դումանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման խորացման հարցը
814 դիտում
20:41 09-02-2023
ԿԳՄՍ նախարարը Պորտուգալիայի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր
Այս բաժնից
442 դիտում
17:03 19-09-2024
Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարություն