211652_close_icon

Ուկրաինայում ռուս գեներալ է զոհվել

views-count1615 դիտում article-date 10:38 21-06-2023
Ուկրաինայում, ենթադրաբար՝ Զապորոժիեի շրջանում, հունիսի 12-ին զոհվել է ՌԴ ԶՈւ 35-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Գորյաչևը:

Նրան հունիսի 18-ին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանոցում, սակայն այդ տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 20-ին:

Գեներալի մահվան մասին հայտնել է ռուս - ուկրաինական պատերազմը լուսաբանող բլոգեր Յուրի Կոտենոկը: Նրա գրառման համաձայն՝ Գորյաչևը սպանվել է Զապորոժիեի մարզի Վրեմևսկի շրջանի ուղղությամբ ուկրաինական ուժերի նախաձեռնած հակագրոհի ընթացքում:

Գեներալի զոհվելու լուրը հաստատել է Մոսկվայի կողմից Զապորոժիեի մարզի ղեկավար նշանակված Վլադիմիր Ռոգովը:

«Ի դեմս Գորյաչևի՝ բանակը կորցրեց ամենավառ և արդյունավետ զորավարներից մեկին»,- Տելեգրամ ալիքում գրել է Ռոգովը:

Նմանատիպ նյութեր