211652_close_icon
views-count714 դիտում article-date 12:38 10-11-2022

Ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել․ գեներալ Մարկ Միլլի

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել, և ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես նման կորուստներ են կրել։

Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ Միլլին ասել է, որ իր գնահատականներով՝ սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ։

«Մենք խոսում ենք սպանված և վիրավոր ռուս զինվորների 100 հազարից ավելի թվի մասին: Հավանաբար նույնն է ուկրաինական կողմից: Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է», - Միլլիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Գեներալը չի հստակեցրել, թե որտեղից է ստացել այս տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր