835 դիտում
15:03 20-06-2023
Խաչատուրյանը Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է ժողովրդավարության տարածման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար եւ շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարեւոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատեւ գործունեությանը՝ կարեւորելով վերջինիս դերը Հայաստանում եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում իրականացվող բարեփոխումներին եւ առկա խնդիրների հաղթահարման ուղիներին: Նախագահն ընդգծել է նաեւ, որ ժողովրդավարական համակարգերի ձեւավորման ու ամրապնդման համար կարեւոր նախապայմաններից է կայուն խաղաղությունը, ինչն էլ վերջնարդյունքում հանդիսանում է հիմնադրամի գործունեության նպատակներից մեկը:
Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ինքն անձամբ, ինչպես նաեւ ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտի շատ երիտասարդ գործիչներ սերտորեն համագործակցել են հիմնադրամի հետ, ինչն իր դրական ազդեցությունն է թողել ազատական գաղափարների տարածման համար:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:
Նախագահ նաեւ հույս է հայտնել, որ Նաումանի հիմնադրամը առաջիկայում նույնպես կակտիվացնի հարավկովկասյան տարածաշրջանում իր ավանդական գործունեությունը, որը հավելյալ խթան է ժողովրդավարության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, խաղաղության հաստատման համար: