619 դիտում
18:47 08-06-2023
Վահագն Խաչատուրյանը «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր է քննարկել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, ինչպես նաև նոր նախագծերի հնարավորությունները:
Հանրապետության նախագահն անդրադառնալով հիմնադրամի երկարատև գործունեությանը կարևորել է վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, անվտանգային միջավայրի և ժողովրդավարական ինստիտուտների առնչություններին և դրական ու բացասական փոխազդեցություններին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում կատարված և ընթացքող բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
796 դիտում
20:28 02-06-2023
Վահագն Խաչատուրյանը Freedom house-ի ղեկավարի հետ ժողովրդավարությանը վերաբերող հարցեր է քննարկել
802 դիտում
19:43 17-06-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի
Այս բաժնից
1081 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
862 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International