211652_close_icon
views-count2122 դիտում article-date 19:01 18-06-2023

Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը․ Ալեքսանդր Պետրակով

Եվրո 2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Լատվիայի ընտրանուն։ Հանդիպման նախօրեին կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

Հարց է հնչել, թե՞ երբ կտեսնենք մարզչին ժպիտը դեմքին։ Պետրակովը պատասխանել է հակիրճ․ «Կժպտամ, երբ իմ երկրում ավարտվի պատերազմը»։

Խոսելով ազգային թիմի տրամադրվածության մասին՝ Պետրակովն ասաց․ «Կարծում եմ՝ կարողացել եմ տրամադրել տղաներին։ Տղաներն ինձ ուշադիր լսում են, ընկալում են ասածներս»։

«Լատվիան կազմակերպված, ամուր թիմ է։ Շատ բարդ հանդիպում է լինելու։ Կարևոր է, որ մարզադաշտը լեփ-լեցուն լինի։ Վերջում կասեք, թե կարողացանք արդարացնել սպասելիքները, թե ոչ»,- ասաց ուկրաինացի մասնագետը՝ խոսելով վաղվա հանդիպման մասին։
 

Նմանատիպ նյութեր