Մեղրիում աշխարհաքաղաքական շահերի բախում է սպասվում, հետևաբար՝ ռուսները շտապում են․ Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ռուսները շտապում են «գրավել» Մեղրին:
Ըստ վերջին մարդահամարի արդյունքների, Մեղրի քաղաքի բնակչությունը կազմում է 4500 մարդ։ Բնակչության բացարձակ մեծամասնությունն ազգությամբ հայեր են:
Եվ այս պայմաններում, Մեղրիում բացվեց թվով 10-րդ ռուսական կենտրոնը:
Իսկ ի՞նչ է նշանակում ռուսական կենտրոն: Դա ուսուցիչներն են, քարոզիչները, հրատարակչությունները, գրականությունը, տարաբնույթ կազմակերպությունների ներկայացուցիչները, գործակալները: Սովորաբար, վերջիններս ունենում են ընտանիքներ, ազգականներ, բարեկամներ, սիրեկաններ և սիրուհիներ: Բացի դրանից՝ այդօրինակ կենտրոնների գործունեության արդյունքում ի հայտ են գալիս կերպարանափոխված ապազգային տարրեր, որոնք 5-րդ շարասյան հիմքն են կազմում:
Վստահ եմ՝ շուտով Հայաստանի աշխարհագրական կարևորագույն հանգույցներում նմանօրինակ «կենտրոններ են» բացվելու: Այս պահին արտաքին ուժերի համար կարևորը Մեղրին է: Հենց այստեղ է աշխարհաքաղաքական շահերի բախում է սպասվում, հետևաբար՝ ռուսները շտապում են:
ՀԳ. Հիշեցնեմ, որ 2021թ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց լուրջ «արևմտամետ» և նույնքան հզոր «արտախորհրդարանական» Սարգսյան Արամի «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Զաքարյան Բագրատը»: