211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:06 17-06-2023

Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձի կասկածյալը

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են արմատական ​​ակտիվիստի, ով կասկածվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի մեջ, շաբաթ օրը գրել է Parisien թերթը։

«Ուլտրաձախ ակտիվիստը հետախուզման մեջ է եղել և կալանավորվել է, նա մեղադրվում է ապրիլին հանրապետության նախագահի դեմ մահափորձ կատարելու մեջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը մի միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝  Ֆրանսիայի առաջնորդի՝ Դուի դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Նախագահի մասնակցությամբ միջոցառմանը հավաքվել են նաև նրա քաղաքականության, մասնավորապես կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները։ Ցուցարարները նույնիսկ փորձել են ճեղքել շղթան, ինչը ստիպել է ժանդարմներին արցունքաբեր գազ կիրառել:

Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ակտիվիստը Մակրոնի հեռանալու ժամանակ գազային ռումբ է նետել ուղղաթիռի մեջ։

Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նա բերման է ենթարկվել իր տանը և կալանավորվել։

Կասկածյալը չի հերքել իր արարքը և հայտարարել է, որ ցանկացել է Մակրոնին այս կերպ հասկացնել, որ երկրի բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ։

Նմանատիպ նյութեր