Ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ ադրբեջանցիների նպատակը չի իրականացվել․ Սուրեն Պապիկյան
Ակնհայտ է, որ այն ամենը, ինչ կատարվում է թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դրան հաջորդող՝ իրական հողի վրա, իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար է, թե հայկական կողմն ունի ապակառուցողական դիրքավորում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցի։
Պապիկանն այսօր ադրբեջանական զինվորականների կողմից Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու փորձը պայմանավորեց ՀՀ պետական խորհրդանիշների օրով։
«Իրենք փորձել են այս ձևով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը։ Բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել։ Ցավոք, դիպուկահարի կողմից կա մեկ վիրավոր, իրենք նույնպես հայտնել են վիրավորի մասին»,- ասաց Պապիկյանը։