211652_close_icon
views-count778 դիտում article-date 14:34 15-06-2023

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու քարտուղար Արմեն Սմբատյանը կմեկնեն Ստրասբուրգ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու քարտուղար Արմեն Սմբատյանը Եվրոպայի Խորհրդի հրավերով հունիսի 16-ից 18-ը կլինեն Ստրասբուրգում (Ֆրանսիա)՝ մասնակցելու էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ միջազգային կոնֆերանսի։ Հայտնում է ԿԸՀ-ն։

Մասնակիցները կքննարկեն Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում էլեկտրոնային քվեարկության ոլորտում առկա միտումներն ու ընտրական գործընթացներում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը։

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն տարբեր անդամ պետությունների մի շարք դեպքերի ուսումնասիրություններ, որոնք ընդգծում են էլեկտրոնային քվեարկության և առցանց քվեարկության ոլորտում ընթացիկ միտումները, մարտահրավերները և նորարարությունները՝ հաշվի առնելով այնպիսի հիմնական խնդիրներ, ինչպիսիք են կիբեր սպառնալիքները, թափանցիկությունը և ընտրական շրջափուլի ընթացքում հիմնական սկզբունքների հարգումը։

Կքննարկվի նաև քարոզարշավի նոր գործիքների օգտագործման ազդեցությունը,  օրինակ՝ ընտրողներին մոբիլիզացնելու և թիրախավորելու հավելվածները և գործիքները, ինչպես նաև ընտրական գործընթացում ալգորիթմների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումները։

Նմանատիպ նյութեր