211652_close_icon
views-count967 դիտում article-date 19:57 14-06-2023

ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի տարածք․ Վահան Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հայաստանում գտնվող ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամներն այցելել են Երասխում կառուցվող գործարանի տարածք։

«ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք, որը գտնվում էր ադրբեջանական կրակոցների տակ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ  հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր