805 դիտում
17:10 14-06-2023
Երասխում Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցներ արձակելու և 2 օտարերկրացու սպանության փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։
Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն
«Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել նշված գործարանում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներից Հնդկաստանի քաղաքացներ հանդիսացող 1983թ․ ծնված Մուհամադ Ասիֆը և 1998թ․ ծնված Միրհասան Սահաջանը: Վերջիններս նույն օրն ընդունվել են Արարատի բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարույթային գործողություններ:
Որոշումներ են կայացվել նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին»:

Նմանատիպ նյութեր
1267 դիտում
16:22 13-02-2024
Հակառակորդի կողմից 4 անձի սպանության, ևս 1-ի սպանության փորձի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
993 դիտում
13:19 30-09-2022
Հակառակորդի կողմից 3 զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այս բաժնից
1714 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ