211652_close_icon
views-count23636 դիտում article-date 15:24 14-06-2023

Գեղարքունիքի մարզում 57-ամյա վարորդը Opel Vectra-ով բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 57-ամյա Մուրադ Հ․-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Սևան-Գավառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում` Նորաշեն գյուղի մուտքի մոտ, բախվել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն խոշոր եղջերավոր անասունը տեղում սատկել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկ Նաիրի Հակոբյանն ու կրտսեր պարեկ Սարգիս Սևոյանը։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է եղջերավոր անասունի սեփականատիրոջ ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր