211652_close_icon
views-count1108 դիտում article-date 20:00 13-06-2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխում հայկական դիրքերի ուղղությամբ․ տուժածներ չկան․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   

Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ»։ 

Նմանատիպ նյութեր