Հռոմի պապը բաց է թողել կիրակնօրյա օրհնությունն առողջական վիճակի պատճառով
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը բաց է թողել իր կիրակնօրյա օրհնությունը, նրա վերականգնումը վիրահատությունից հետո նորմալ է ընթանում, և նա սկսել է ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները, տեղեկացրել են Վատիկանում։
86-ամյա պապը չի կատարել իր ավանդական կիրակնօրյա կեսօրվա հրապարակային «Angelus» աղոթքը և հեռուստացույցով չի դիտել պատարագը, նշվել է հայտարարությունում։
Բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել ծանրաբեռնումից որովայնի շրջանում երեքժամյա վիրահատությունից հետո, հեռացվել է նրա ճողվածքը Ջեմելի հիվանդանոցում։
Հռոմի պապը հիվանդանոցում կմնա այս ամբողջ շաբաթ, բոլոր ընդունելությունները հետաձգված են մինչև հունիսի 18-ը։
Տեղեկացվել է նաև, որ Հռոմի պապը տենդի ախտանշաններ չունի և շաքարի մակարդակը արյան մեջ նորմի սահմաններում է։