211652_close_icon

Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ դատական նիստում կքննվի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը

views-count2723 դիտում article-date 17:00 15-01-2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ «Այսօր՝ ժամը 18։00-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը»,-այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/15/grigoryan/3185424?fbclid=IwAR1hPs9FAy0Akz4gpzqBK2b5v_YJTnTU2RxuMpGwywc8akUG3Xs0mAfF3tw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Նմանատիպ նյութեր