211652_close_icon

«Վագները» հրաժարվել է պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ

views-count1420 դիտում article-date 16:20 11-06-2023
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինն ասել է, որ իր խումբը պայմանագրեր չի կնքի Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման էր ստորագրել, ըստ որի՝ բոլոր «կամավորական ջոկատները», որոնք գտնվում են Ուկրաինայի ճակատում, մինչև հուլիսի 1-ը պետք է պայմանագրեր կնքեն գերատեսչության հետ։

Պրիգոժինն արձագանքել է՝ ասելով, որ «Շոյգուն չի կարող նորմալ կառավարել ռազմական կազմավորումները», և նրա հրամանագրերը չեն վերաբերում «Վագներ»-ին։ Պրիգոժինի խոսքով՝ «Վագներն»  «օրգանապես ներկառուցված է ռուսական ուժերի ընդհանուր համակարգում», ենթակա է «Ռուսաստանի Դաշնության և Գերագույն հրամանատարի շահերին» և իր գործողությունները համակարգում է գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ։

Նմանատիպ նյութեր