211652_close_icon
views-count1687 դիտում article-date 12:45 11-06-2023

Խորեն Բայրամյանը լքել է ազգային հավաքականի ճամբարը և վերադարձել Ռոստով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Բայրամյանը վնասվածք ստացել է հավաքի ընթացքում՝ մարզման ժամանակ: Նա արդեն իսկ հեռացել է ընտրանու ճամբարից և վերադարձել Դոնի Ռոստով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուելսի և Լատվիայի դեմ հերթական խաղերին: Հունիսի 11-ին հավաքականին կմիանա Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին:

Նմանատիպ նյութեր