814 դիտում
10:31 11-06-2023
Մորթեգործության զարգացում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում․ հայկական մուշտակները հունական ու թուրքական մուշտակներին չեն զիջում․ Ejc.am
Շինշիլաները բնության մեջ հանդիպում են Չիլիի, Պերույի, Բոլիվիայի եւ Արգենտինայի բարձրլեռնային շրջաններում: Կրծողների այս տեսակը երկար ժամանակ ինտենսիվ որսի է ենթարկվել՝ թանկարժեք մորթու պատճառով: Արդյունքում բնության մեջ շինշիլաները խիստ նվազել են և ներառվել Կարմիր գրքում, և միայն ընտանի դարձնելը փրկել է նրանց վերացումից: Գրում է ejc.am-ը։
Այսօր շինշիլաբուծությունն անասնաբուծության մեջ համարվում է էլիտար ճյուղ եւ զարգացած է Դանիայում, Չեխիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, իսկ եվրոպական մի շարք երկրներում այն օրենքով արգելված է: Տարածված կարծիք կա, որ շինշիլաբուծությունն ավելի շահավետ է, քան ոսկու արդյունահանումը: Հաշվարկված է, որ այս բիզնեսի շահութաբերությունը կարող է հասնել 100 տոկոսի՝ շնորհիվ շինշիլաների թանկարժեք մորթու: Հայաստանն էլ անմասը չի մնում համաշխարհային միտումներից։ Այստեղ ոչ միայն շինշիլա են պահում, այլ նաև զբաղվում դրա մորթու վերամշակմամբ։ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանը նշում է՝ շինշիլաբուծությունն անասնապահության մեջ համարվում է ոչ ավանդական ճյուղ։ Այն Հայաստանում լայն թափով սկսեց զարգանալ 2016 թվականից, երբ սկսեցին ձևավորվել տնտեսությունները։ Հայաստանում ներդրվել է շինշիլաբուծության եվրոպական մոդելը՝ զարգացնել ճյուղը փոքր տնտեսությունների միջոցով։ Ոլորտի զարգացումը երկու մասի է՝ բաժանվում ՝ մինչև 2020թ համավարկն ու պատերազմը, և դրանից հետո։ Տնտեսական լրագրողների ակումբի հյուրը ոլորտի ընկերություններից «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանն է։
Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ շինշիլաբուծության զարգացման ամբողջական շղթան՝ բուծում, վերամշակում, արտադրություն, արտահանում իրականացվում է համակարգված տրամաբանության մեջ։ Մինչև Հայաստանում ներդնելը, նույն՝ փոքր տնտեսությունների ձևավորման փորձը ներդրվել է ՌԴ-ում, Մոլդովայում , Ուկրաինայում, բայց բիզնես պլանավորման կամ մոտեցումներով պայմանավորված՝ ուղղակի չի հաջողվել։ Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է, որտեղ փորձը հաջողել է։ Նարեկ Վարդանյանն ասում է, որ տարբեր մորթիների արտադրության հետ կապված ՌԴ ու Ուկրաինան խոշոր երկրներ են, բայց շինշիլաբուծության զարգացման հետ կապված խնդիրներ կան։ «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության տնօրենը կարծում է, որ առաջիկա տարիներին գազանաբուծության զարգացումը եվրոպական երկրներում արգելվելու է, ուստի Հայաստանի համար նոր հեռանկարներ են բացվելու, կան բոլոր նախադրյալները՝ այս բիզնեսի հյուրընկալող կողմ հանդես գալու համար։
Հայաստանում զարգանում է մուշտակագործությունը
Սկզբնական շրջանում տեղում արտադրություն կազմակերպելը փորձնական նպատակ ուներ, բայց արդյունքները գոհացուցիչ են, ուստի որոշել են արդյունաբերության այս ճյուղը զարգացնել Հայաստանում՝ հոսքագիծ են տեղադրում, գործարանային արտադրություն կազմակերպելու համար։ Ոլորտն ապահովում է կայուն աշխատատեղեր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4282 դիտում
12:15 08-06-2023
Ավելի շատ ռիսկեր, քան օգուտներ՝ հայ-թուրքական սահմանի բացումը խնդիր է արտադրողների համար․ Ejc.am
5723 դիտում
18:23 21-08-2017
Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները
916 դիտում
20:58 30-11-2022
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
865 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը