211652_close_icon

Ադրբեջանը պահանջում է «իր անկլավները», բայց երբեք չի նշում, թե արդյոք վերադարձնելու է Արծվաշենը․ «Առերեսում»․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1105 դիտում article-date 10:19 11-06-2023
Եթե 2021 թվականի խորհրդարանական ընտրապայքարում Նիկոլ Փաշինյանը հակված էր առկա իրավիճակը պահպանելուն, որ հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները մնան նույն կարգավիճակում, այժմ արդեն 2 տարբերակ է տեսնում։ Մեկը՝ «որ գծի 2 կողմերում մնացած անկլավները մնում են տվյալ կողմի վերահսկողության տակ։

Մյուս տարբերակը՝ որ պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի տիրապետության տակ, իսկ մյուս տարածքները վերադառնան Ադրբեջանին, դե յուրե հիմնավորելուց հետո»։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը, որը «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակն է՝ այս առնչությամբ ասաց. «Նշված տարբերակներից առաջինի վերաբերյալ ես չեմ լսել Ադրբեջանի կողմից որեւէ հայտարարություն, թե նրանք դիտարկում են այդ տարբերակը, որ անկլավները փոխանցեն այն պետությանը, որի տարածքում գտնվում է այդ անկլավը… Ադրբեջանը պահանջում է «իր անկլավները», բայց երբեք չի նշում, թե արդյոք վերադարձնելու է Արծվաշենը: Սա շատ նուրբ, դիվանագիտական խաղ է»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով, ու սպասում են իրավական հիմքերի Ադրբեջանից։ Եվ արդեն իսկ հայտնի է, որ հայ բազմաթիվ հետազոտողներ չեն հայտնաբերել իրավական հիմք ունեցող որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի պաշտոնատար անձինք և Հայաստանի գերագույն խորհուրդը ճանաչած կլինեն դրանք որպես ադրբեջանական տարածք:

«Կարծում եմ, ԱԽ քարտուղարը շատ տեղին է նշել ու այդպես էլ կա՝ նաեւ մենք ենք շրջանառել նման փաստաթղթեր. հայկական կողմն ունի իրավական հիմքեր, թե ինչպես է ձեւավորվել Բաշքենդի կամ հին Բաշքենդի անկլավը, որը հետո վերանվանվեց Արծվաշեն: Այդ անկլավի ձեւավորումը տեղի է ունեցել 1927-1931թթ միջակայքում,- ասաց հաղորդման մյուս հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը, որը սահմանային հարցերի վերաբերյալ գիտական աշխատանքների հեղինակ է, թեման ուսումնասիրել է նաեւ որպես «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին 1920-30 ականներին» գիտական աշխատանքի համահեղինակ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր