211652_close_icon

Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է. Թաթոյան

views-count2344 դիտում article-date 12:45 12-11-2025
Արծվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունն իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։

Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում նշել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նա դրա փորձն արդեն ձեռք է բերել Արցախի օրինակով ու հմտացել է. գիտի, որ արդեն նման դեպքերում պետք է խոսի ոչ թե հանձնելու, այլ վերադարձնելու մասին։

Խոսում եմ անկլավների մասին։ Ես հիմա ձեզ կոնկրետ օրինակով, ապացույցով ցույց կտամ, թե ինչ է սպառնում Հայաստանին, եթե տեղի ունենա անկլավների, տարածքների փոխանակման այս արհեստական ծրագիրը։ 2020 թվականից հետո Ադրբեջանը ինտենսիվացրեց Տիգրանաշենի, Արծվաշենի, Տավուշում ինչ-որ անկլավային գյուղերի, տարածքների փոխանակման, վերահսկողության հանձնման ծրագիրը։ Դրանից հետո Փաշինյանը, ՔՊ-ականները իրար հերթ չտալով անընդհատ խոսում էին սրա մասին, բայց իրականում սա ամբողջ Հայաստանը շրջափակման մեջ գցելու, մեր սահմանները ավերելու, բզկտելու ծրագիր է։ Ռազմավարական անվտանգության առումով անդառնալի խնդիրներ են առաջ գալու։

Օրինակ, արգելափակվելու է մեր միջպետական ճանապարհներից մեկը։ Այն ճանապարհը, որով Արարատից Երասխով գնում ենք Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ, Գորիս, Կապան, մեր մյուս բնակավայրերը, նորից էլի տանելու են սարերի, անտառների մեջով, երկրի խորքով ճանապարհներ անցկացնեն ու քայքայեն մեր անվտանգությունը»,–ասաց նա։

Թաթոյանը ցույց տվեց քարտեզ Տավուշի մարզից՝ նշելով, որ Ազատամուտից 20-30 մետր հեռավորության վրա ադրբեջանական վերահսկողություն է լինելու. «Եթե նրանց զինված ուժերը բերեն տեղակայեն այդտեղ, ու ես համոզված եմ, որ բերելու են, Կայան բնակավայրը հայտնվում է գրեթե վերացման եզրին։ Ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվում դեպի Այգեհովիտ տանող գյուղը, հետո դեպի Վազաշեն տանողը։ Ստիպված ճանապարհները նորից կառուցելու են անտառների միջով, երկրի խորքով՝ բազմաթիվ բարդություններ պատճառելով մարդկանց։
Մեր արոտավայրերը, մեր խոտհարքները, հողերը հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։ Այստեղ կան նաև ինտերնետ մալուխներ, կան ջրի աղբյուրներ, միջպետական ճանապարհներ, որոնք հայտնվելու են նրանց վերահսկողության ներքո։

Ես սա հենց այնպես չեմ խոսում, ես այս բոլոր վայրերում մեր մասնագետների հետ եղել եմ, քայլել ենք ոտքով չափչփել ենք ամեն ձոր, սար, ծառ ու թուփ և արձանագրել ենք սրանք տեղում լինելով։
Փաշինյանն ասում է՝ սահմանազատման միջոցով ենք վերադարձնելու։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայնորեն, եթե դրա արդյունքում խաթարվում է երկրի անվտանգության համակարգը, եթե մարդկանց կյանքը վերածվում է ուղղակի անհնարինության։ Այնպես որ սա ՔՊ-ի ու Փաշինյանի քաղաքական որոշումն է, սա միջազգային ոչ մի չափանիշով թույլատրելի, չի համարվում։

Մենք գիտենք ինչպես այս հարցը լուծել: Ես պատկերացնում եմ հստակ, թե լուծում (03:30) լուծումները որտեղ են։ Ես նաև հիմա պատրաստվում եմ, կարծում եմ, ասուլիսի միջոցով նաև բացառիկ փաստերով ցույց կտանք, թե ինչպես է հնարավոր այս հարցը լուծել և սրա դեմը առնել, կանխել»,– ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր