48709 դիտում
20:15 10-06-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. Nissan-ը, որի վարորդը եղել է ոչ սթափ, տապալել է գազախողովակների հենասյուներն ու կոտրել գազի բաշխիչ կայանը. մի քանի օր մեծ թվով սպառողներ գազ չեն ունենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Իսկ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազի բաշխիչ կայանին՝ կոտրելով այն ու գազախողովակները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարակ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության, «Տրանսգազ» ընկերության և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, քանի որ սկսվել է նաև գազի արտահոսք:
Մասնագետները գազազրկել են տարածքը և այդ պահին արդեն սկսվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից աշխատանքներ վթարը վերականգնելու ուղղաթյամբ և այն կտևի 2 օրից ավելի, այդ ընթացքում որոշ հատվածներ կզրկվեն գազամատակարարումից:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Քաջիկ Ավետիսյանն ու Շողիկ Կիրակոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խացնում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+