211652_close_icon

Ղազախստանի ԱԻ նախարարը զրկվել է պաշտոնից խոշոր բնական հրդեհի պատճառով

views-count1129 դիտում article-date 14:22 10-06-2023
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պաշտոնից ազատել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին՝ երկրի արեւելքում տեղի ունեցած զանգվածային բնական հրդեհի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։  

Հանրապետության արեւելքում գտնվող Աբայսկի շրջանի Բաթպաեւի անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի կայծակի հարվածներից հետո: Հրշեջներին չի հաջողվել օպերատիվորեն մարել կրակը, քանի որ տեղանքն անանցանելի է եղել տեխնիկայի համար։ Հրդեհի հետեւանքով զոհվել է անտառտնտեսության 3 աշխատակից, եւս 11-ի որոնողական աշխատանքներ են ընթանում:

Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի նախնական մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։

Նմանատիպ նյութեր