211652_close_icon
views-count1321 դիտում article-date 11:26 10-06-2023

Մխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջ

Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ վերջին մարզումն է անցկացրել Ստամբուլում: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի» նախախաղային մարզմանը:

ՉԼ եզրափակիչը՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Ինտերի» միջև կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր