Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերում»
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ «Ինտերն» ամառային նախապատրաստական փուլում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում։
Հուլիսի 12-ին թիմը կխաղա շվեյցարական «Լուգանոյի» հետ, հուլիսի 16-ին՝ «Մոնակոյի», հուլիսի 23-ին՝ ֆրանսիական «Լանսի», հուլիսի 30-ին՝ «Լիոնի» և օգոստոսի 6-ին՝ «Վիլյառեալի»։