211652_close_icon
views-count583 դիտում article-date 13:49 09-06-2023

ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 8-ին հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ԱՄՆ իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում և համաձայնագրերում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի ծառայության հրապարակած փաստաթուղթը։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պետք է դեմ հանդես գա ՉԺՀ-ն որպես զարգացող պետություն նշելուն ցանկացած պայմանագրում կամ ցանկացած միջազգային համաձայնագրում, որոնց գործող անդամ են հանդիսանում ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Չինաստանը:

Բացի այդ, օրինագիծն ԱՄՆ-ի իշխանություններին հրահանգում է միջոցներ ձեռնարկել Չինաստանը որպես զարգացող պետություն նշելու կամ նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դեմ բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց գործող անդամ են Միացյալ Նահանգները և Չինաստանը:

Մարտ ամսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել այդ փաստաթղթին։ Այժմ օրինագծի վերաբերյալ քվեարկություն պետք է տեղի ունենա Սենատում՝ ամբողջական կազմով։

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ միջազգային կազմակերպություններում Չինաստանը դասակարգվի որպես «միջին մակարդակից բարձր եկամուտ ունեցող երկիր կամ զարգացած պետություն»։ Ինչպես կարծում են օրենսդիրներն, անկախ այն բանից՝ արդյոք այդ փորձերը հաջողությամբ կպսակվեն թե ոչ, ԱՄՆ-ն պետք է հասնի այն բանին, որպեսզի Չինաստանը չօգտվի «արտոնությունների ռեժիմից» և օգնություն չստանա «կազմակերպություններում զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»։

Նմանատիպ նյութեր